понедельник, 26 мая 2014 г.

Անգլերեն

1.Ես անգլերեն շատ լավ եմ կարդում,այն  իմ սիրած առարկաներից մեկն է։Ես շատ եմ սիրում անգլերենը։ ինձ շատ բան է սովորեցրել անգլերենը և դեռ սովորեցնում է։ Ես անգլերեն շատ լավ եմ հասկանում։  Բայց դա քիչ է ես դեռ շատ պետք է սովորեմ։ Որպիսի ավելի լավ տիրապետեմ անգլերենին։

2.Ես անգլերեն գրում եմ շատ  լավ։ Օրինակ հաճախ գրում ենք անգլերեն շարադրություններ,թարգմանություններ և այլն։ Ես նաև կարողանում եմ անգլերեն խոսել մի խոսքով ես աննգլերեն պետք է շատ սովորեմ։Որպիսի սովորեցնեմ ուրիշներին և ուրիշներին սովորեցնելով միաժամանակ սովորեմ։

3.Ես անգլերեն խոսում եմ շատ լավ։ Շնորհիվ իմ անգլերենի ուսուցչուհու ես այսօր կարողանում եմ խոսել  անգլերեն լեզվով։Անգլերեն լեզուն ինձ շատ բան է սովորեցնում և դեռ սովորեցնելու է մինչև կյանքի վերջ։

4.Օրինակ դասի ժամանակ ինչոր նյութ ենք դիտում ես լսում և հասկանում եմ շատ լավ։Կարողանում եմ հաղորդակցվել և այլն։Շնորհիվ իմ անգլերենի ուսուցչուհու ես այսօր կարողանում եմ հաղորդակցվել ուրիշների հետ։ Ես փորձում եմ ավելի շատ սովորել անգլերեն որպիսի ավելի լավ հաղորդակցվեմ ուրիշների հետ։

5.Ես անգլերեն հաղորդակցվում եմ շատ լավ։Անգլերեն հաղորդակցվելը շատ լավ է ստացվում։ Ես կարողանում խոսել անգլերեն շնորհիվ իմ անգլերենի ուսուցչուհու։ Ես պետք է սովորեմ։Ու դեռ սովորելու եմ որ ավել շատ կարողանամավելի լավ հաղորդակցվել։

Ռուսերեն

1.Ես Ռուսերենը օգտագործում եմ իմ կյանքի մեջ։Օրինակ դասի ժամանակ տանը ռուսերեն ֆիլմ նայելու ժամանակ։Ռուսերենը ինձ շատ է պետք գալիս և դեռ շատ է պետք գալու։Ռուսերենի ժամին շատ լավ է անցնում։Մենք Ժաննա Ալբերտվնաի հետ կարդում նենք թարգմանություններ ենք անում և այլ։Երբեմն դիտում ենք ռուսերեն մուտֆիլմեր այդ մուլտֆիլմերը պատմում են հայաստանի մասին օրինակ Ավետիք Իսահակյանի մասին իր նկարած նկարների մասին և այլն։

2.Ես Ռուսերեն  հասկանում եմ ոչ շատ լավ ոչել շատ վատ կան բաներ որոնք ես հասկանում եմ նաև կան այնպիսի բաներ որչեմ հասկանում։Ես կարծում եմ որ ռուսերենը ինձ շատ է պետք։ Դրա համար ես պետք է ռուսերեն լավ սովորեմ և ավելի լավ տիրապետեմ ռուսերենին։Ես պետք է շատ լավ սովորեմ ռուսերեն  որպիսի կարողանամ ավելի շատ օգտագործել իմ կյանքում։

3.Ես ռուսերեն կարդում եմ  լավ բայց իմ կարդացածից հասկանում եմ միայն մի մասը կան բաներ որոնք չեմ հասկանում երբեմն լինում է որ շատ լավ եմ հասկանում ռուսեերեն լինում է նաև որ չեմ հասկանում դրա համար նորից ու նորից պետք է լավ սովորել որպիսի լավ մարդ դառնալ։Ու կյանքում միշտ կրթված լինել։ Այսքանից հետո ինձ մնում է մեկ բան սովորել։Ռուսերենը ինձ սովորեցնում է շատ լավ բաներ և դեռ այքան բան պետք է սովորեցնի։

4.Ես ռուսերեն  գրում եմ շատ լավ բայց լինում է որ մեկ մեկ սխալվում եմ։բայց ես կարողանում եմ ննորմալ ռուսերեն գրել ինձ մոտ այն շատ լավ է ստացվում ես փորձում եմ ավելի լավ ռուսերեն գրել։ԵՎ դեռ ես սովորելու եմ ռուսերեն։

5.Ես ռուսերեն  թարգմանությունից այնքան ել լավ չեմ բայց կարողանում եմ որոշ բաներ թարգմանել
երբ որ չեմ կարողանում թարգմանել շատ եմ բարկանում ինձ վրա և ասում եմ ես պետք է ավելի լավ սովորեմ ռուսերեն որ կարողանամ ավելի լավ և շատ թարգմանություններ անեմ։

вторник, 11 марта 2014 г.

Եղիշե Չարենց մարիոնետկա

http://www.charenc.ru/marionetka/

Այս բանաստեղծությունը շատ թաղծոտ էր։Որովհետև նա կանգնած էր մահվան եզրին։Նա շատ էր վախենում մահից։Դրա համար նա այդպես թախծոտ էր գրել այդ բանաստեղծությունը։

понедельник, 10 марта 2014 г.

Քանդակագործություն

Քանդակագործությունը վաղ միջնադարյան Հայաստանում: Վաղ միջնադարի ճարտարապետության տպավորիչ հաջողություններին համընթաց՝ վերելք ապրեց նաևքանդակագործությունը: Տիրապետող գաղափարախոսության ազդեցությամբ դարաշրջանի քանդակագործության մեջ գերիշխում էին կրոնական բնույթի քանդակները: Քրիստոնեական ընդհանուր տեսարաններին և պատկերներին զուգահեռ՝ Հայաստանում մեծ տարածում են ստանում տեղական, ազգային թեմաները, տեսարանները, Տրդատ III-ի և Գրիգոր Լուսավորչիգործունեության հետ կապված դրվագները

четверг, 27 февраля 2014 г.

Թումանյանի ամենա հավատարիմ ընկերը նախագիծ


Հովհանես Թումանյանի ամենահավատիմ ընկերը Ղազարոս Աղայանն է: Նա շատ էր կապված, ամեն ինչ կիսում էր իր ընկերոջ հետ:

Ես փոքրուց շատ եմ սիրել Հովհանես Թումանյանի բանաստեղծություները, պոեմները և հեքիաթները: Շատ էի սիրում քնելուց առաջ ընթերցել նրա հեքիաթներից մեկը և քնել: Թումանյանի ամեն մի բանաստեղծությունը ցույց է տալիս թե մարդը ինչպիսին է, նրա խոսքերի մեջ կան շատ մեծ ճշմարտություն և ցավ:

Հովհաննես Թադեւոսի Թումանյան ՝ հայ մեծագույն գրող ու բանաստեղծ, հասարակական գործիչ։ Ծնվել է 1869 թվականի փետրվարի 7-ին, Լոռվա Դսեղ գյուղում` հոգեւորականի ընտանիքում։
Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետեւ Ջալալօղլու (այժմյան՝ Ստեփանավան) դպրոցում։ 1883 թվականից շարունակել է ուսումը Թիֆլիսի Ներսիսյան Ճեմարանում, սակայն նյութական ծանր իրավիճակի պատճառով 1887թ. ստիպված եղավ թողնել դպրոցը եւ սկսեց աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետեւ Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչեւ 1893թ)։
Թումանյանը սկսել է ստեղծագործել 80-ականների կեսից, այդ ժամանակ էլ սկսում է համագործակցել հայկական տարբեր թերթերի ու ամսագրերի հետ։ 

Մի պատմություն Թումանյանի և իր ընկերոջ մասին:
1900-ական թթ. սկզբներին սրվել էին հայ-թաթարական հարաբերությունները: Թումանյանը, իր հետ վերցնելով ամենամտերիմ ընկերոջը՝ Ղազարոս Աղայանին, գնում է Ելիզավետպոլի նահանգի Ղազախ գավառ՝ բանակցությունների: Կողմերից ոչ մեկը չի ուզում զիջել: Թուրքերից մեկն առաջարկում է. «Թող ձեզնից մեկը կոխ բռնի մեր փահլևանի հետ: Թե դուք հաղթեք` ձեր ուզածով լինի, թե մենք՝ մեր ուզածով»: Խեղճ Թումանյանը, որ մի նրբիրան մարդ էր, անհանգստանում է: Բայց անմջապես տեղից կանգնում է հաղթահասակ Աղայանը և թավ մորուքն սպառնագին առաջ ցցելով ասում. «Բերեք ձեր փահլևանին»: 
Մեյդան են բերում մի ջլապինդ հսկայի: Սկսվում է մենամարտը: Հուզմունքից քրտնաթոր Թումանյանը մի գլուխ բացականչում էշ. «Ղազար ջան կեռ տուր, Ղազար ջան կեռ տուր...», Աղայանի համբերությունը հատնում է. «Դե հերիք է, էլի, Հովհաննես, դու ինձանից վեր գցած թուրք ուզի»: Ասում է Ղազարն ու գետնով տալիս թուրքին:

среда, 26 февраля 2014 г.

Հովհանեսս Թումանյան մասին գերմաներեն

Tumanjanstage im Bildungskomplex

Der berühmte Armenische Schriftsteller, Dichter Howhannes Tumanjan (Hovhannes Tumanyan)  ist am 19. Februar in Dsegh geboren. Später zieht Tumanyan nach Tiflis um.
Howhannes Tumajan hat Gedichte, Märchen, Erzählungen, Balladen, Poeme, kritische und publizistische Artikel geschrieben.
Tumanjan's Werke sind im realistischen Stil geschrieben. In seinen Werken beschreibt der Schriftsteller sehr oft den Alltag seiner Zeit.
Auf Grund der Werke von Tumanjan haben Ar.Tigranyan die Oper ,,Anusch,,  und  Al. Spendiatzan die Oper ,,Almast,, komponiert.
Gedichte, Prosa, Poeme von Tumanjan sind auch ins Deutsche übersetzt. (Friedemann Berger, Adolf Endler).
Selbst Tumanjan hat einige Gedichte von J.W. Goethe ins Armenische übersetzt.
Tumanjan ist am 23. März 1923 in Mоskau gestorben.

понедельник, 24 февраля 2014 г.

Սրտի կառուցվացքը

Մարդու սրտի կառուցվածքը[խմբագրել]


Սրտի կառուցվածքը
Մարդու սիրտը գտնվում է կրծքավանդակի խոռոչում։ Այն կշռում է մոտ 250-350 գրամ։ Այն տեղակայված է ողնասյան առջևում և կրծոսկրի հետևում, ունի գագաթ և հիմ։ Սիրտը հոծ միջնապատով բաժանվում է աջ և ձախ կեսերի։ Սրտի աջ կեսով շրջանառում է միայն երակային արյուն (թթվածնով աղքատ), իսկ ձախ կեսով` միայն զարկերակային արյուն (թթվածնով հարուստ)։
Մարդու սիրտը քառախորշ է` կազմված է 2 նախասրտերից և 2 փորոքներից։ Սրտի աջ կեսում գտնվում է աջ նախասիրտը (atrium dextrum) և աջ փորոքը (ventriculus dexter)։ Աջ նախասրտի և աջ փորոքի միջև գտնվում է աջ նախասրտափորոքային փականը (եռափեղկ կամ տրիկուսպիդալ փական)։ Համանմանորեն, սրտի ձախ կեսում ձախ նախասրտի (atrium sinistrum) և ձախ փորոքի (ventriculus sinister) միջև գտնվում է ձախ նախասրտափորոքային փականը (երկփեղկ կամ միտրալ փական)։ Սրտի պատը կազմված է 3 շերտերից` ներքին շերտ` ներսրտենի(էնդոկարդ), միջին շերտ` սրտամկան (միոկարդ), որն էլ հենց կծկվելով` իրականացնում է սրտի գլխավոր` արյունը մղելու(պոմպային) ֆունկցիան, և արտաքին շերտ (էպիկարդ)։ Սիրտը գտնվում է մի փակ շճային պարկում, որը կոչվում է սրտապարկ(պերիկարդ)։

Սրտի պատի շերտերը
Սիրտ-անոթային համակարգի մյուս կարևոր բաղադրիչր արյունատար անոթներն են, որոնցով արյունը շրջանառում է ամբողջ օրգանիզմով մեկ։ Անոթները, որոնք սրտից դուրս գալով` արյունը փոխադրում են բոլոր օրգաններին և հյուսվածքներին, կոչվում են զարկերակներ (arteriae)։ Իսկ երակները (venae) ծայրամասային օրգաններից ու հյուսվածքներից արյունը սիրտ բերող անոթներն են։ Սրտից դուրս են գալիս և սիրտ են մտնում օրգանիզմի խոշորագույն արյունատար անոթները։ Սրտից դուրս են գալիս թոքային զարկերակացողունը (truncus pulmonaris), որը, սկսվելով աջ փորոքից, երակային արյունը տանում է թոքեր, և աորտան (aorta), որը սկսվում է ձախ փորոքից և զարկերակային արյունը տանում է բոլոր օրգաններին և հյուսվածքներին։ Դեպի սիրտ են գալիս վերին և ստորին սիներակները (venae cavae superior et inferior), որոնցով եկած երակային արյունը լցվում է աջ նախասիրտ, իսկ թոքային 4 երակները (venae pulmonales dexter et sinister)` թոքերից բերելով զարկերակային արյունը, բացվում են ձախ նախասրտի մեջ: Սիրտը անոթավորվում է աջ և ձախ պսակաձև զարկերակներով (arteria coronaria dextra et sinistra):Այդ զարկերակները դուրս են գալիս աորտայի սկզբնական հատվածից(աորտայի կոճղեզից):

Սրտի ֆիզիոլոգիան[խմբագրել]


Սրտի զարգացման փուլերը ներարգանդային կյանքում
Սրտի գլխավոր գործառույթը արյունը անոթներում շարժման մեջ դնելն է` մղիչ ֆունկցիան։ Սիրտն ունի երկու հիմնական ֆունկցիաներ` տարողական և արտամղման։ Այն ունի նաև ներզատիչ ֆունկցիա (արյան մեջ է ներզատում ատրիալ նատրիուրետիկ հորմոնը (ԱՆՀ, ANH ), որը խթանելով միզարտադրությունը` իջեցնում է զարկերակային ճնշումը)։ Սրտի արտամղիչ ֆունկցիան ապահովվում է սրտամկանի կծկողունակության շնորհիվ։ Սրտամկանը ունի բացառիկ կառուցվածք, որի շնորհիվ այն օժտված է ինքնավարությամբ (ավտոմատիզմով)։ Սրտամկանում բացի կծկվող մկանային բջիջներից` կարդիոմիոցիտներից, առկա են նաև ինքնածին գրգիռներ առաջացնելու ունակությամբ օժտված մկանաբջիջներ` միոցիտներ։ Վերջիններս կազմում են սրտի հաղորդչական համակարգը։


Նկարի վերևի հատվածում պատկերված է սրտի հաղորդչական համակարգում գրգռի փոխանցումը` ապաբևեռացման ալիքը (կարմիր գծեր) և դրա շնորհիվ նախասրտերի և փորոքների կծկումները: Իսկ ներքևում պատկերված է Էլեկտրասրտագրի (ԷՍԳ) ձևավորման հիմնական սկզբունքը` պայմանավորված նախասրտերում և փորոքներում ապաբևեռացման ալիքի տարածմամբ (և ոչ թե արյան հոսքով)

Սրտի հաղորդչական համակարգ[խմբագրել]

Սրտի հաղորդչական համակարգը կազմված է հանգույցներից և խրձերից։ Գլխավոր հանգույցը կոչվում է ծոց-նախասրտային (Nodus sinoatrialis) կամ Կեյտ-Ֆլակի հանգույց։ Այն գտնվում է աջ նախասրտի պատում։ Այնտեղ գտնվող միոցիտները ունակ են առաջացնելու ինքնածին գրգիռներ։ Այդ հանգույցում առաջացած գրգիռները հաղորդչական թելերով տարածվում են նախասրտերում, միաժամանակ այդտեղից գրգիռները համանման հաղորդչական թելերով հաղորդվում են երկրորդ` նախասիրտ-փորոքային հանգույցին (Nodus atrioventricularis) կամ Աշոֆ-Տավարայի հանգույցին, որը գտնվում է միջփորոքային միջնապատում։ Նախասիրտ-փորոքային հանգույցից սկսվում է Հիսի խուրձը, որը միջնապատում բաժանվում է աջ և ձախ ոտիկների։ Վերջինններս բաժանվելով մանր ճյուղերի` գրգիռները հաղորդում են երկու փորոքներին և Պուրկինյեի թելերով ավարտվում են փորոքների պտկաձև մկաններում։ Հաղորդչական համակարգում գլխավոր հանգույցի(ռիթմավարի) ավտոմատիզմի ընկճման կամ ամբողջական պաշարման, ինչպես նաև հաղորդչական համակարգի մյուս բաղադրիչներում հաղորդականության խանգարումների պարագայում կարող են զարգանալ սրտի ռիթմի խանգարումներ`առիթմիաներԱրյան շրջանառությունը.սխեմա

Սրտային ցիկլ[խմբագրել]

Վերը նկարագրված յուրօրինակ հաղորդչական համակարգի շնորհիվ տեղի են ունենում սրտի ռիթմիկ կծկումները` սկզբում միաժամանակ կծկվում են նախասրտերը (նախասրտերի սիստոլա), այնուհետև միաժամանակ կծկվում են փորոքները (փորոքների սիստոլա), հետո` ընդհանուր հանգիստ (դիաստոլա)։ Այս հաջորդականությամբ պարբերաբար կծկվելով` սրտամկանն ապահովում է օրգանների և հյուսվածքների նորմալ արյունամատակարարումը։ Քանի որ սովորական պայմաններում սրտի կծկումների հաճախականությունը կազմում է 75 զարկ/րոպե, հետևաբար մեկ սրտային ցիկլի տևողությունը հավասար կլինի 0.8 վրկ։ Այդ ժամանակահատվածում 0.1 վրկ տևում է նախասրտերի սիստոլան, որի ընթացքում փորոքները գտնվում են դիաստոլայի մեջ,0.33 վրկ տևում է փորոքների սիստոլան, որի ընթացքում նախասրտերն են գտնվում դիաստոլայի մեջ, և 0.37 վրկ ընդհանուր դիաստոլա։ Այսպիսով, նախասրտերի դիաստոլան տևում է 0.7 վրկ, իսկ փորոքների դիաստոլան` 0.47 վրկ։ Հատկապես կարևորվում է դիաստոլայի փուլի նորմալ տևողությունը, քանի որ այդ փուլում սրտամկանը թուլացած վիճակում է և հետևաբար նրան սնող զարկերակները, որոնք կծկման փուլում որոշ չափով սեղմվել էին, այս փուլում լայնանում են, հետևաբար բարելավվում է սրտամկանի արյունամատակարարումը (հատկապես ենթաէնդոկարդիալ հատվածում։

Ֆիլոգենետիկ ակնարկ[խմբագրել]

Էվոլյուցիայի ընթացքում կենդանիների սիրտը ենթարկվել է մի շարք փոփոխությունների և իր զարգացման գագաթնակետին հասել է կաթնասունների մոտ։ Ձկների սիրտը ընդամենը երկխորշանի է` ունի 1 նախասիրտ և 1 փորոք, ձկների սրտով հոսում է միայն երակային արյուն։ Երկկենցաղների սիրտը եռախորշ է` ունի 2 նախասրտեր և 1 փորոք։ Թռչունների սիրտը քառախորշ է` կազմված է 2 նախասրտերից և 2 փորոքներից, սակայն դրանք դեռևս միմյանցից լիովին առանձնացված չեն։ Կաթնասունների սիրտը քառախորշ է և կազմված 2 նախասրտերից և 2 փորոքներից, իսկ սիրտը հոծ միջնապատով բաժանված է 2 կեսերի։