четверг, 7 ноября 2013 г.

Ազոտի մասին

Ազոտը լատինական անվանումը nitrogenium սելիտրա ծնող քիմիական նշանը N ատոմկազմային թիվը 7, ատոմային զանգվածը 14.0067:ազատ վիճակում անհամ և անհոտ գազ է ջրում վատ է լուծվում:մոլեկուլը կազմված է 2 ազոտի ատոմներից N2  որոնց կապը շատ ամուր է:բնության մեջ ազոտը կազմված է 14N խառնուրդում բաղադրությունը 99.63%և 15Nկայուն նուկլիդներից:


 

Հայտնագործումը

Ազոտը հայտնագործվել է 1772 թ շոտլանդացի գիտնական Դ. Ռեզերֆորդի կողմից՝ ածխի,ծծմբի, գազային ֆոսֆորի այրման արգասիքները ծծմբական լուծույթի միջով անցկացնելիս (այս դեպքում այն չի կլանվում՝ ի տարբերություն CO2-ի)։ Շուտով րանսիացի քիմիկոս Ա.Լ. Լավուազիեն եկավ եզրակացության, որ այդ «խեղդող» գազը մտնում է մթնոլորտիբաղադրության մեջ և անվանեց այն «azote» (հուն. azoos - անկենդան)։ 1784 թ անգլիացի քիմիկոս Հ. Կավենդիշը բացահայտեց ազոտի առկայությունը սելիտրայում (այստեղից գալիս է ազոտի լատինական անվանումը, որն առաջարկվել է ֆրանսիացի քիմիկոս Ժ. Շանտալի կողմից 1790 թ։

Բնության մեջ տարածվածությունը[խմբագրել]

Բնության մեջ ազատ (մոլեկուլային) վիճակում ազոտը մտնում է մթնոլորտային օդի բաղադրության մեջ (ծավալային՝ 78.09% և զանգվածային՝ 75.6%), իսկ կապված վիճակում՝ երկու սելիտրաների. նատրիումի նիտրատ (NaNO3, հանդիպում է Չիլիում, այստեղից էլ անվանումը՝ չիլիական սելիտրա), կալիումի նիտրատ (KNO3, հանդիպում է Հնդկաստանում՝հնդկական սելիտրա) և մի շարք այլ միացությունների տեսքով։ Երկրագնդի բաղադրության մեջ տարածվածությամբ ազոտը զբաղեցնում է 17-րդ տեղը, նրան բաժին է ընկնում Երկրագնդի զանգվածի 0.0019%-ը։ Չնայած անվանմանը, ազոտն առկա է բոլոր կենդանի օրգանիզմներում (պինդ մասի զանգվածի 1-3%-ը) և հանդիսանում է կարևորագույն բիոգենային տարրը։ Այն մտնում է սպիտակուցների, նուկլեինաթթուների, հեմոգլոբինի, քլորոֆիլի և այլ կենսաբանորեն ակտիվ նյութերի բաղադրության մեջ։ Ազոտի միացությունների փոխակերպումը կենդանի բջիջներում հանդիսանում է բոլոր օրգանիզմներինյութափոխանակության կարևորագույն մասը։

Комментариев нет:

Отправить комментарий